News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի իշխանությունները պետք է ոչնչացնեն բոլոր տվյալները, որոնք գերմանական հետախուզությունը կարող է հավաքած լինել Ավստրիայի տարածքում լրտեսության ժամանակ: Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Եթե ստացված տվյալները պահպանվել են, մենք ցանկանում ենք, որպեսզի ոչնչացվեն»,- Վիեննայում հրավիրած հատուկ ասուլիսում ասել է նա:

«Նոր տվյալները ցույց են տալիս, որ լրտեսության ծավալները հսկայական են եղել: Ավելի քան 2 հազար օբյեկտներ հսկողության ներքո են եղել: Մենք կապվել ենք գերմանական իշխանությունների հետ եւ ուզում ենք իմանալ, թե ում են հետեւել: Եվ մենք ցանկանում ենք վստահ լինել, որ այն ավարտված է»,- ասել է կանցլերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ