News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գործով արդարադատության նախարարության եւ ՀԴԲ-ի գործողությունների հետաքննության արդյունքներով հրապակակված զեկույցից հետո քննադատել է ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Կոմիին եւ նրա աշխատողներին, ինչպես նաեւ վստահություն հայտնել, որ Ռուսաստանի հետ ենթարդրյալ կապերի հարցով իրավիճակը կհիշվի որպես ԱՄՆ-ի պատմության «մութ եւ վտանգավոր ժամանակաշրջան»: Պետության ղեկավարն այս մասին գրել է Twitter-ում:

«Արդարադատության նախարարության գլխավոր տեսուչի զեկույցը ոչնչացրեց Ջեյմս Կոմիին եւ նրա բոլոր աշխատողներին, այդ թվում՝ մեծ սիրեկաններ Փիթեր Սթրոքին եւ Լիզա Փեյջին, որոնք ամոթալի վհուկների որս են սկսել բազմաթիվ անմեղ մարդկանց դեմ: Այն կավարտվի եւ կհիշվի որպես ամերիկյան պատմության մութ եւ վտանգավոր ժամանակաշրջան»,- գրել է Թրամփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ