News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընկերներից Արսեն Կարապետյանը հացադուլ եւ նստացույց է հայտարարել: NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ Գրիգորյանը հայտնել է, որ նրա հետ գիշերը հրապարակում է անցկացնելու:

Նշենք, որ այսօր Էջմիածնում միաժամանակ ցույցի էին դուրս եկել Կարեն Գրիգորյանի աջակիցներն ու նրա հրաժարականը պահանջողները: Վերջինները որոշել են այսօր ցրվել եւ նորից ցույցի հավաքվել վաղը՝ հունիսի 17-ի առավոտյան ժամը 10:00-ին:

Միաժամանակ, Արմավիրի մարզպետը վաղն առավոտյան 12:00-ին հանդիպման է հրավիրել Կարեն Գրիգորյանին եւ նրա հրաժարականը պահանջող ցուցարարների ներկայացուցիչներին: Էջմիածնի քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել գնալ հանդիպման:

Տպել
Ամենաշատ