«Ժառանգություն»-ն այսօր՝ հունիսի 16-ին կուսակցության խորհրդի ընդլայնված նիստ է անցկացրել: Նիստին ներկա են եղել հանրապետության բոլոր մարզերի տարածքային կառույցների ներկայացուցիչներ, վարչության անդամներ եւ երիտասարդներ: Այս մասին տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում քննարկվել են ներկա քաղաքական իրավիճակը, «Ժառանգություն» կուսակցության առաջիկա անելիքները: