News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

SAIC-GM-Wuling համատեղ ձեռնարկությունը ներկայացրել է Baojun E100 էլեկտրաքարի բարեփոխված տարբերակը, որը համարվում է աշխարհում ամենաէժան էլեկտրամոբիլը: Արդիականացումից հետո մասնավորապես մեծացվել է մոդելի ընթացքի առավելագույն պաշարը՝ առանց վերալիցքավորման, փոխանցում է Aoutonews.ru-ն:

Կոմպակտ էլեկտրաքարը, որը մեկ 40 ձիաուժ հզորությամբ շարժիչ ունի, ստացել է մարտկոցների կատարելագործված բլոկ: Այսպիսով, Baojun E100-ի առավելագույն վազքը նախկին 155-ից մեծացել է մինչեւ 200 կմ:

Արդիականացումն անդրադարձել է էլեկտրաքարի արժեքի վրա, որի գները հիմա սկսվում են 46 800 յուանից (7,3 հազար դոլար), ինչը նախկին տարբերակից 11 հազար յուանով (1,7 հազար դոլար) թանկ է:

Baojun E100-ը, որը արտաքուստ նման է Smart ForTwo-ին ներկայացվել է 2018 թվականի օգոստոսին: Էլեկտրաքարը հագեցած է ABS-ով, արգելակման տեղաբաշխման համակարգով, ղեկային կառավարման էլեկտրական ուժեղացուցիչով, հետիոտնին ճանաչելու համակարգով եւ էլեկտրական կայանման արգելակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ