News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փարիզի իշխանությունները որոշել են Էյֆելյան աշտարակը շրջապատել ապակե պատով՝ ահաբեկչություններից կոթողի հիմքը պաշտպանելու համար: Այն կփոխարինի մետաղական պատնեշը, որով Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշը շրջապատվել էր 2016 թվականին, փոխանցում է BBC-ն:

Ինչպես հայտարարել է Փարիզի քաղաքապետի օգնական Ժան-Ֆրանսուա Մարթենսը, ապակե պատի բարձրությունը կկազմի 2,5 մետր, այն կկառուցեն տարեվերջին աշտարակի հարավային եւ հյուսիսային կողմերում: Ավտոմեքենաների կիրառմամբ ահաբեկչությունների կանխման համար ապակե պատնեշի առջեւ կտեղադրվեն նաեւ 420 խոչընդոտող բլոկներ:

Աշտարակի շուրջը արեւմուտքից եւ արեւելքից ժամանակավորի փոխարեն կտեղադրվեն մշտական մետաղական պատնեշներ, որոնք Փարիզի իշխանությունները գեղագիտական չեն համարում: Մետաղական պատնեշների բարձրությունը կկազմի 3,24 մետր՝ 100 անգամ ավելի ցածր, քան Էյֆելյան աշտարակի բարձրությունն է:

Նախատեսվում է աշխատանքի համար ծախսել մինչեւ 35 մլն եվրո: Պատնեշն արդեն սկսել են տեղադրել, սակայն ավարտելու համար եւս մի քանի ամիս կպահանջվի: Մարթենսի խոսքով՝ Փարիզում ահաբեկչական սպառնալիքը մինչեւ հիմա բարձր է մնում, իսկ Էյֆելյան աշտարակը համարվում է ահաբեկչությունների առավել հավանական թիրախներից մեկը:

Փաիզի քաղաքապետարանը համարում է, որ թափանցիկ պատերը թույլ կտան, որ Էյֆելյան աշտարակը զբոսաշրջիկների շրջանում նույնքան հանրաճանաչ մնա: Սպասվում է, որ միայն 2018 թվականին տեսարժան վայր կայցելի 7 մլն-ից ոչ պակաս մարդ:

Ներկայումս Էյֆելյան աշտարակի մուտքը սահմանափակված է հակաահաբեկչական միջոցառումների պատճառով։ Շենքը պահպահում են հատուկ ծառայությունները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ