News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Արցախում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ. այստեղ ծառայողական խորհրդակցություն է անցկացվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է բանակաշինության ընթացիկ խնդիրների մասին:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Արցախի ռազմական համագործակցության հետագա խորացմանը եւ հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ