Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 01:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նազարեթ Սուրենյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակում՝ անկողնում, հայտնաբերել Լ. Ն.-ի (ծնված 1948 թ.) դին: