News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը Ռոսաստանին ափսոսանք է հայտնել՝ կապված զորավարժությունների հետ, որոնք, ինչպես հաղորդվում է, նախատեսված են Կուրիլների հարավային մասում Իտուրուպ կղզում: Yomiuri Shimbun պարբերականը նշում է, որ ՌԴ ԱԳՆ-ին այս մասին հայտնվել է Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատան միջոցով:

Այս տեղեկությունների համաձայն՝ ռուսական կողմը մերժել է Տոկիոյի հայտարարությունը՝ շեշտելով, որ վարժանքներն անցկացվում են ազգային տարածքի սահմաններում:

Ճապոնիայի կառավարությունը միայն հունիսի 11-ին է հայտնել, որ Ռուսաստանին բողոք է հայտարարել՝ կապված Կուրիլների հարավային հատվածում մանրաթելա-օպտիկական գիծ անցկացնելու հետ, որը Տոկիոն համարում է իր հյուսիսային տարածքը:

Ճապոնիան հավակնում է Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան կղզիներին եւ անբնակ շղթային, որը Ճապոնիայում Հաբոմաի են անվանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ