Հայաստանի ԱԻՆ-ում, այսօրէ հունիսի 17-ին, ժամը 06:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում (3-րդ ոլորան) տեղի է ունեցել ավտովթար, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Սեւան հատվածի 10-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Վ., Վրաստանի քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. տեղի է ունեցել վառելիքի արտահոսք. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: