News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի հետ ապամիջուկայնացման մասին համաձայնագրի շրջանակում 47 կետերով պահանջներ է ներկայացրել, հայտնել է Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն NHK-ի հետ հարցազրույցում:

«Հյուսիսային Կորեայի բարձրագույն ղեկավարը համաձայվել է ամբողջական ապամիջուկայնացման անցկացմանը: ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտնել է, որ Միացյալ Նահանգները այդ տերմինի մեջ ներառում է միջուկային եւ զանգվածային ոչնչացման զենքերի այլ տեսակների՝ քիմիական, կենսաբանական, ինչպես նաեւ հրթիռների եւ բոլոր համապատասխան օբյեկտների վերացում ստուգման ենթակա եւ անշրջելի ձեւով:

Դրա հետ կապված Հյուսիսային Կորեային պահանջներ են ներկայացվել 47 դրույթներով: Եթե այս ընկալմամբ ամբողջական ապամիջուկայնացումը չկատարվի, ապա Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներն էլ չեն հանվի: Կարծում եմ, որ այնտեղ սա հասկանում են»,- ասել է Կոնոն:

Նա շեշտել է, որ ԱՄՆ տեսանկյամբ ոչնչացման են ենթակա Հյուսիսային Կորեայի բոլոր հրթիռները, այդ թվում՝ Ճապոնիային սպառնացողները:

Տարո Կոնոյի կարծիքով՝ Փհենյանը ամբողջական ապամիջուկայնացում անցկացնելու իր պարտավորվածությունից չի նահանջի: «Հյուսիսային Կորեայում բարձրագույն ղեկավարի խոստումը առանձնահատուկ նշանակություն ունի, հատկապես եթե այն գրավոր է տրվել: Կարեւոր է նաեւ այն, որ ամբողջական ապամիջուկայնացման մասին հայտնել են նաեւ երկրի ներսում: Կարծում եմ, որ նման իրավիճակում Հյուսիսային Կորեան իր պարտավորվածությունց չի հրաժարվի»,- ասել է Ճապոնիայի ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ Հուսիսային Կորեայի անվտանգության երաշխիքների հարցը դեռ պետք է հստակեցվի: «Դա կարող է լինել փաստաթղթի տեսքով՝ այնպիսի դրույթներով, որ ԱՄՆ-ն չի հարձակվի Հյուսիսային Կորեայի վրա, չի փորձի հատել 38 զուգահեռագիծը եւ տապալել այնտեղ գոյություն ունեցող ռեժիմը: Երաշխիքները կարող են ներկայացվել նաեւ որեւէ բազմակողմ կառույցի շրջանակում: Այս հարցը կքննարկվի»,- ասել է Ճապոնիայի ԱԳ նախարարը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փհենյանը Սեուլին քննադատում է Վաշինգտոնի հետ բանակցությունների պատճառով
Նրանք պետք է վերջ տան արտասահմանյան ուժերից կախվածության քաղաքականությունը…
Սեուլը խոստանում է արագ իրականացնել Փհենյանին հումանիտար օգնության տրամադրման ծրագրերը
Սեուը հույս ունի, որ օգնությունը կնպաստի դիվանագիտական ջանքերի եւ Փհենյանի հետ փոխգորածկության վերականգնմանը, որոնք փակուղում են հայտնվել…
Պեկինը Կորեական թերակղզում խնդրի լուծման համար երկխոսության կոչ է անում
Հարավային Կորեայի զինված ուժերի տվյալներով՝ նախօրեին Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության երկու հրթիռ էր արձակել...
Փհենյանին անհրաժեշտ է ցուցադրել ապամիջուկայնացման «տեսանելի, կոնկրետ եւ էական» միջոցառումներ
Եթե ցանկանում է պատժամիջոցների մեղմացում…
Հարավային Կորեան զբոսաշրջիկների համար բացում է ԿԺԴՀ սահմանին Միացյալ անվտանգության գոտին
Հարավային Կորեայի քաղաքացիները կարող են Միացյալ անվտանգության գոտի տուրի հայտը ձեւակերպել Ազգային հետախուզության ծառայության կայքում…
Հյուսիսային Կորեան խոստացել է «պատասխան տալ» ԱՄՆ եւ Հարավային Կորեայի զորավարժություններին
Հյուսիսային Կորեան ԱՄՆ եւ Հարավային Կորեայի զորավարժություններն անվանել է «սադրիչ» եւ «ուխտադրուժ»...