ԱԱԾ շենքի դիմաց այս պահին ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի մարտական ընկերներն ու աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում: Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդնյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Գրիգորյանը չի ընդունում իրեն առաջադրված մղադրանքը, իրենք էլ պահանջում են անհապաղ ազատ արձակել նրան:

Նշենք, որ այս պահին Նալբանդյան փողոցում մեծ թվով ոստիկաններ կան, նրանց եւ Մանվել Գրիգորյանի աջակիցների միջեւ բախում տեղի ունեցավ:

Մանվել Գրիգորյանի աջակիցները նստել են փողոցում եւ փակել են Նալբանդյան փողոցը, նրանք  վանկարկում են «Ազատություն»:

Ավելի ուշ ակցիայի մասնակիցները երթ սկսեցին Երեւանի փողոցներով: