News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հիմա չի քննարկվում Հարավային Կորեայում ԱՄՆ զորակազմի կրճատման հարցը: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն, հայտնում է NHK հեռուստաալիքը:

«Այդ մասին չի կարող խոսք լինել այնքան ժամանակ, մինչեւ տարածաշրջանի անվտանգության իրավիճակն արմատապես չփոխվի»,- ասել է ճապոնացի նախարարը:

Տարո Կոնոյի խոսքով՝ Տոկիոն պատրաստ է հարաբերությունների կարգավորումից հետո Հյուսիսային Կորեային տնտեսական օգնություն ցուցաբերել: «Մեր երկիրը ժամանակին Հարավային Կորեային խոշոր տնտեսական օժանդակություն կատարեց, ինչը դեր խաղաց հետպատերազմական զարգացման գործում»,- ասել է նա: - Մենք պատրաստ ենք հարաբերությունների կարգավորումից եւ հյուսիսկորեական հատուկ ծառայությունների կողմից առեւանգված ճապոնացիների հարցի լուծումից հետո նաեւ Հյուսիսային Կորեայի հետ խոշոր տնտեսական համագործակցության հաստատմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ