News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տինտագել ամրոցում հայտնաբերվել է քար՝ լատիներեն ու հուներեն 1300 տարվա վաղեմության գրություններով, նաեւ քրիստոնեական խորհրդանիշներով, որոնք վկայում են այն մասին,որ Կլոր սեղանի ասպետների կազմը ավելի բազմազգ է եղել, քան ընդունված է համարել, հայտնում է Daily Mail-ը։

Քարի հետ միասին, որը եղել է միջնադարյան պատուհանի պատշգամբ, Տինտագել ամրոցում, որը անքակտելիորեն կապված է Արթուր թագավորի մասին առասպելի հետ, հայտնաբերվել են խեցիներ, թուրքական բաժակներ, Իսպանիայից բերված ապակե բաժակներ, որոնք այդ նույն պատմական ժամանակաշրջանին են վերաբերում։

Աշխարհում շատ հազվադեպ են հանդիպում վաղ միջնադարի պահպանված գրություններ, դրա համար էլ այդ հայտնագործությունը ինքնին շատ արտասովոր է։

«Նամակի ոճն ու գործածվող լեզուն, նաեւ քրիստոեական խորհրդանիշերը, որոնք ցուցադրում են Միջերկրածովյան տարածաշրջանի հետ կապերի առկայությունը, մեզ արժեքավոր տեղեկություններ են տալիս այն մարդկանց մշակույթի մասին, ովքեր ապրել են Տինտագելում յոթերորդ դարում»,- ասում է Լոնդոնյան համալսարանի փորձագետ Միշել Բրաունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ