News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Դադարեցնում ենք բոլոր տեսակի գործողությունները. ընդունեմ ենք իշխանությունների կոչը եւ բաց ենք ցանկացած լսումների, քննարկումների համար։ Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է իր հոր՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգմավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ազատության համար բողոքի ակցիաներին, Կարեն Գրիգորյանն ասաց. «Գնում է նախաքաննություն, մեկնաբանություններից զերծ կմնամ»։

Նշենք, որ հանդիպմանը չէին ներկայացել Էջմիածնի քաղաքապետի հրաժարականը պահանջողների ներկայացուցիչները։ Նրանք այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Էջմիածնում, թեեւ նախորդ օրվա համեմատ զգալիորեն պակաս են։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս գիշեր Էջմիածնի քաղաքապետի կողմնակիցները նստացույց են անցկացրել Էջմիածնում։ Նրանք հետ է եղել նաեւ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը։ Քաղաքապետի օգնական Արսեն Կարապետյանը հացադուլ էր հայտարարել, սակայն այսօր առավոտյան որոշվել է դադարեցնել թե ակցիան, թե հացադուլը։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ձերբակալվել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանն ու քրեական հեղինակություն Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը:

Տպել
Ամենաշատ
Partner news