News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Յուրաքանչյուր լրագրող ունի երազանքների իր ցանկը։ NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի համար այդ երազանքներից մեկն էր «Բարսելոնայի» առասպել, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, «Բարսելոնայի» հետ տարբեր ակումբային տիտղոսներ նվաճած, պատմության մեջ ամենահայտնի ֆոտբոլիստներից մեկի՝ Չավի Էրնանդեսի հետ էքսկլյուզիվ հարցազրույցը

Չավի, ի՞նչ շանսեր ունի Իսպանիայի հավաքականը Աշխարհի առաջնությունում ու ինչպե՞ս է այն խաղացել Պորտուգալիայի հավաքականի դեմ

Իսպանիան լավ հանդիպում է ունեցել։ Դա արտառոց հանդիպում չէր, բայց լավն էր։ Այո, մենք խաղացել ենք ուժեղ մրցակցի դեմ, քանի որ խոսքը Պորտուգալիայի մասին էր, որտեղ կան բազմաթիվ ու ուժեղ ֆուտբոլիստներ, բայց մենք էլ ենք ցույց տվել մեր ուժը։ Իհարկե, կարեւոր դեր են կատարել սխալները, իսկ առանց սխալների չկա ֆուտբոլ ու դա նորմալ է։ Սխալվել է նաեւ Դավիդ Դե Խեան։ Դե, դա իհարկե արտակարգ ֆուտբոլ է։ Կրիշտիանու Ռոնալդուն խելագար մակարդակ ունի, նա Պորտուգալիայի համար փոթորիկ է արել։ Իսպանիայի շանսերի կապակցությամբ՝ իսպանացիները կարող են հաղթել Աշխարհի առաջնությունը։ Անկասկած, դա շատ ուժեղ թիմ է , լավ կոլեկտիվ ու ամեն ինչ նրանց ձեռքերում է։

Որո՞նք են Աշխարհի առաջնությունը հիմնական ֆավորիտները

Բրազիլիան։ Նրանք շատ ուժեղ թիմ ունեն։ Նրանք մի քիչ ավելի բարձր են, քան մնացածը։ Իսպանիան, բնականաբար, ու Արգենտինան, քանի որ նրանք Մեսսի ունեն։

Ի՞նչ եք մտադիր անել ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո

Մենք եւս մեկ տարվա պայմանագիր ունենք, ու ես մտադիր եմ խաղալ, իսկ հետո դառնալ մարզիչ։ Ես իմ պատկերացումներն ունեմ։ Ուզում եմ դրանք իրականացնել։ Այո, հնարավոր է, սկզբում ես մարզիչ կաշխատեմ Կատարում, բայց հետո ես կաշխատեմ Եվրոպայում։

Այսօր հայտնի դաձավ, որ Գրիզմանը չի տեղափոխվելու «Բարսելոնա»

Դա Անտուանի որոշումն էր։ Ոչինչ անել հնարավոր չէր։ Նա ընտրել է «Ատլետիկո Մադրիդ»-ում մնալու տարբերակը։ Աշխարհի ցանկացած ակումբ կցանկանար ձեռք բերել Գրիզմանին, նա անցած տարի ֆանտաստիկ է խաղացել։ Եվ «Բարսելոն», և ցանկացած այլ թիմ կցանկանար, որ Գրիզմանը իրենց մոտ խաղար։ Բայց ոչ մի սարսափելի բան չկա։ Դա Անտուանի որոշումն է, պետք է այն ընդունել ու վերջ։

Ո՞ր ֆուտբոլիստին կցանկանայիք տեսնել «Բարսելոնայում»։

Ես չէի ցանկանա որոշակի անուն տալ, դա սխալ կլիներ , բայց «Բարսան» շատ ուժեղ կազմ ունի։ Կա Մեսսի, կա Սուարես, կա Դեմբելե, կա Պաուլինյո ու կան այլ ֆուտբոլիստներ ։ Մեկ խաղացողի անուն տալը բարդ է, քանի որ «Բարսելոնան» ավելի ուժեղ դարձնելու համար պետք է ֆենոմենալ հատկանիշներ ունենալ։ Այո, այդպիսի ֆուտբոլիստներ կան, բայց ես անուններ չեմ տա։ Բայց ամեն դեպքում դրանք կլինեն արտառոց  անուններ, քանի որ «Բարսելոնան» հատուկ թիմ է, եզակի, ու որպեսզի այն ավելի ուժեղ դառնա, պետք է անհավանական մակարդակի  խաղացող լինելլ։

Ի՞նչ եք զգում, երբ դիտում եք «Բարսելոնայի» հանդիպումները

Այո, «Բարսան» իմ սրտի թիմն է։ Դա իմ թիմն է, իմ կյանքը։ Բայց արդեն վերջ, որպես ֆուտբոլիստ իմ կարիերան «Բարսայում» ավարտված է ու երբ ես դիտում եմ հանդիպումները, ես պարզապես ուզում եմ, որ նրանք հաղթեն։ Ես ուզում եմ, որ այն միշտ հաղթի, բոլոր հանդիպումներում, ու հիմա ես ոչ թե «Բարսելոնայի» խաղացող եմ, այլ նրանց երկրպագու։

-«Բարսելոնայի» կազմում Ձեզ համար ո՞ր խաղերն են լավագույնները։

Դե իհարկե «Ռեալ»-ի հետ խաղը, որն ավարտվեց 5-0 հաշվով, բայց առաջինը, երեւի, կնշեի Լոնդոնում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղը, իսկ երկրորդը Հռոմում էր, էլի «Յունայթեդի» հետ Չեմպիոնների լիգայում։ Ամբողջ թիմը հաղթեց այդ խաղը։ Դա թիմային լավագույն խաղն էր։

-Դուք արդեն ամեն ինչի հասել եք. Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, Չեմպիոնների լիգա։ Հիմա ունե՞ք ֆուտբոլային երազանք։

Իհարկե, ես երազում եմ դառնալ մարզիչ եւ առաջ անցնել իմ մրցակիցներին, որովհետեւ ուզում եմ հասնել հաջողության, չեմ ուզում տեղում դոփել, ուզում եմ կյանքի կոչել իմ գաղափարները ֆուտբոլում։

-Սադրիչ հարց. ֆուտբոլի պատմության մեջ ո՞վ է լավագույն ֆուտբոլիստը։

Մեսսին, որին հաջորդում է Դիեգո Մարադոնան։

-Ինչպե՞ս եք վերաբերվում տեսագրության կրկնություններին։ Դրանք պե՞տք են։

Այո, պետք են։ Ֆուտբոլն ավելի լավը կդառնա, այդ պահին դա օգնում է ֆուտբոլին, քանի որ թույլ է տալիս ուղղել սխալները։

-Դուք Հայաստանում եղել եք 9 տարի առաջ։ Ունե՞ք հիշողությունները Հայաստանի հետ կապված եւ ի՞նչ գիտեք մեր երկրի մասին։

Ես Հայաստանում եղել եմ ընդամենը մեկ օր, գուցե երկու. Հյուրանոցից՝ մարզադաշտ, մարզադաշտից՝ հյուրանոց։ Հիշում եմ ձեր հավաքականը, լավ հավաքական էր։ Կարծում եմ՝ շատ բարդ էր հաղթել այդ խաղում։ Նրանք շատ լավ էին խաղում եւ շատ ագրեսիվ։ Մենք միան վերջում կարողացանք խփել հաղթական գոլը։

-Ես նկատեցի, որ Ձեզ հայկական գինի հյուրասիրեցին. Ձեզ դուր եկա՞վ։

Օ, այո։ Շատ լավն էր ու համեղ։

P.S. Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, որոնք աջակցեցին, որպեսզի այս հարցազրույցն իրականություն դառնա։

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ