News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ցանկացած մարդու երջանկություն կբերի ոչ թե անզուսպ ցանկությունների իրականացումը, այլ «մտքի անդորր», որին հասնել կօգնեն կարեկցանքն ու ալտրուիզմը, հայտարարել է XIV Դալայ-լաման Ռիգայում կայացած բուդդայականների հոգեւոր ուսուցման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մարդը, որը դաստիարակվել է արժեքների նյութական համակարգում, կցանկանա ավելի ու ավելի շատ: Անզուսպ ցանկությունները կործանում են ե՛ւ մարդուն, ե՛ւ շրջապատին, եւ սա ոչ մեկին երջանկություն չի բերում: Երջանկությունը գալիս է, երբ միտքը հանգիստ է, երբ հոգում խաղաղություն է: Ուստի անչափ կարեւոր է սեփական միտքը մարզելը»,- ասել է Դալայ-լաման:

«Մեր սրտերում այնքան նախանձ, մրցակցություն, խանդ կա…Նյութական կառուցվածքի պատճառով մենք ձգտում ենք այնպիսի նպատակների եւ այնպիսի պատճառներ ստեղծում, որոնք իրենց հետքից տառապանք կբերեն, այլ ոչ երջանկություն»,- պարզաբանել է բուդդայական առաջնորդը:

Նրա խոսքով՝ բոլոր ավանդական կրոնները «կրում են այս ուղերձը՝ սիրո, կարեկցանքի եւ համբերության»: Եվ բուդդայական առաջնորդը յուրաքանչյուրին խորհուրդ է տալիս հետեւել նախնիների կրոնական ավանդույթներին՝ հարգելով մյուս կրոնները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ