News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը հրապարակել է շաբաթ օրը Մոսկվայում երկրպագուների ամբոխի մեջ մխրճված տաքսիի վարորդի հարցաքննության տեսանյութը, հաղորդում է «Վեդոմոստի»-ն:

Ավտովթարի մեղավորը՝ ծննդով Ղրղստանից Անարբել ուուլը Չինգին պարզաբանել է, որ վթարից վայրկյան առաջ քնել է ղեկին, շփոթել է գազի ոտնակն արգելակման ոտնակի հետ եւ դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից;

Տղամարդը պատմել է, որ վաորդական իրավունքը ստացել է հինգ տարի առաջ, սակայն ավտոմեքենա վարում է միայն վերջին երկու տարիների ընթացքում: Մոսկվայում նա որպես վարորդ աշխատում է մեկ ամիս: Ավտովթարից առաջ նա մոտ 20 ժամ անընդմեջ աշխատել է՝ դրանից առաջ հասցնելով քնել միայն 3-3 ժամ: Վարորդը հայտարարել է, որ ցավում է տեղի ունեցածի համար, եւ պարզաբանել է, թե ինչու է փորձել փախչել դեպքի վայրից. «Վախեցել էի ... մտածում էի՝ հիմա կսպանեն: Որքա՜ն մարդ կար այնտեղ»:

Վթարը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Իլինկա փողոցում: CheckPoint տաքսի ընկերությունը վարորդը մխրճվել էր ֆուտբոլի երկրպագուների խմբի մեջ: Արդյունքում ոտւժել է 7 մարդ, այդ թվում՝ Մեքսիկայի եւ Ուկրաինայի քաղաքացիներ: Միջադեպից հետո ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել ՌԴ  քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի համաձայն (ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում եւ տրանսպորտային միջոցների շահագործում):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Ամենաշատ