News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Միացյալ Նահանգների եւ Հարավային Կորեայի կողմից պարբերաբար անցկացվող համատեղ զորավարժությունները չափազանց թանկ եւ սադրիչ են: Համապատասխան հայտարարությունն Ամերիկայի առաջնորդը կիրակի օրը հրապարակել է Twitter-ի իր էջին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Ռազմական խաղերի» դադարեցումը բանակցությունների ժամանակ իմ կարգադրությունն էր, քանի որ դրանք չափազանց թանկ են եւ վատ հետք են թողնում բարյացակամ բանակցությունների վրա: Բացի այդ, դրանք չափազանց սադրիչ են: Բանակցությունների ձախողման դեպքում մենք կարող ենք անմիջապես վերսկսել դրանք, թեպետ ես հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա», - գրել է Թրամփը:

 

Թրամփը նաեւ դիմել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ, իր քննադատողներից մեկին՝ Չակ Շումերին՝ պարզաբանելով որ հունիսի 12-ին ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հետ կայացած հանդիպումը հանգեցրել է միջուկային եւ հրթիռային փորձարկումների դադարեցմանն ու այլ գործնական արդյունքների:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ