News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է ոչ միայն մեծ քանակությամբ զենք-զինամթերք պահելու հետ, այլեւ կասկածներ կան, որ նա մասնակցություն ունի ապրիլյան պատերազմի համար հավաքված օգնությունները յուրացնելու եւ գողանալու հետ։

Այս առնչությամբ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Բարձր եմ գնահատում ՀՀ վարչապետի անմիջականությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարի վճռականությունը։

Պարզապես հիշեցնեմ, որ այդ ամենը պետք է իրականացվի Հայաստանի Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում։ Աշխարհի բոլոր մեղքերի մեջ կարելի է մեղադրել, անգամ նյութեր նախապատրաստել, նաեւ վստահ լինել, գուցե ապացուցել, բայց...ՕՐԵՆՔՈՎ։

Երկրի օրենքների գերակայությունը, մասնավորապես , ԱԺ պատգամավորի ձերբակալության ընթացակարգի մասով, գերակա է։ Չեմ խոսում դեռ այն մասին, որ վարչապետը առաջ է ընկնում իրավապահ մարմնից եւ դատարանի նիստին զուգահեռ փաստացի հրապարակային եւ հանրային ճնշում ձեւավորում այս հարցով։

Մեր պաշտպանության թիրախը Մանվել Գրիգորյանը չէ, այլ երկրի Սահմանադրությունը, որը Մանվելի Գրիգորյանի դեպքում կոպտորեն խախտվում է։ Թող հայտնաբերվեն մեղավորները, թող կրեն իրենց պատիժը, բայց թող հաղթի ՕՐԵՆՔԸ։

Ընտրովի արդարությունը, հատվածական օրինականությունը եւ սեփական ընկալումները պետությունից վեր դասելը ոչ մի լավ տեղ չեն տանում։

DURA LEX SED LEX սկզբունքը այլընտրանք չունի»։

Ես չեմ պատրաստվում կոռուպցիայի հետ կոմպրոմիսի գնալ, բայց դա չի արվելու ափալ-թափալ. Փաշինյան

Կասկածներ կան, որ Մանվել Գրիգորյանը ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների օգնությունը գողացել է. Փաշինյան

Եթե կան դատավորներ, որ շարունակում են գործել զանգերով, զանգողն էլ, զանգ ստացողն էլ լուրջ մտածելու բան ունեն. Փաշինյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ