News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 19
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Ավան եւ Նոր Նորքի նստավայրում մերժեց նրա փաստաբանների բողոքը. Մանվել Գրիգորյանը կմնա անազատության մեջ։

Նշենք, որ Գրիգորյանի փաստաբանները բողոքարկել էին Մանվել Գրիգորյանի ձերբակալման որոշումը։

Փաստաբան Հրանտ Անանյանի խոսքով, ԱԺ պատգամավորին քրեադատավարական օրենսգրքով նախատեսված ձերբակալման 4 հիմքերից բացառապես մեկով կարելի է ձերբակալել. այն է՝ նա բերման է ենթարկվել հանցագործություն կատարելիս կամ անմիջապես դրանից հետո, որոնք Մանվել Գրիգորյանի դեպքում չկան։

Ձերբակալման որոշման դեմ ներկայացված բողոքի քննությանը Մանվել Գրիգորյանը ներկա չի եղել: Նա ԱԱԾ ձերբակալվածների պահման վայրում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է նրա ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար:

Նշենք, որ ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի աջակիցներն այսօր՝ հունիսի 17-ի առավոտից բողոքի ակցիա են իրականացրել Երեւանի փողոցներում։  Ակցիան մեկնարկել է ԱԱԾ շենքի դիմաց, որտեղ բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։ Այնուհետեւ ակցիայի մասնակիցները երթ են անցկացրել Երեւանի փողոցներով եւ երթով հասել մինչեւ Նոր նորքի 4-րդ զանգված, որտեղ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրում տեղի է ունեցել Մանվել Գրիգորյանի պաշտպանի բողոքի քննությունը։ 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Partner news