Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ օգոստոսյան մատակարարումներով նվազել են 1,12 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 72,62 դոլարի:
WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 1,98 տոկոսով՝ կազմելով մեկ բարելի դիմաց 66,63 դոլար: