News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսրայելի ռազմաօդային ուժերը երկուշաբթի օրը գիշերը հարվածել են Գազայի հատվածում պաղեստինյան զինյալների 9 օբյեկտի ուղղությամբ՝ ի պատասխան այրվող փուչիկների արձակման, որոնք հրդեհներ են առաջացնում հրեական պետության սահմանային շրջաններում, հաղորդում է բանակային մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավիահարվածները հավանաբար հասցվել են պաղեստինցիների կողմից Իսրայելի հարավային ուղղությամբ երեք հրթիռի արձակումից առաջ:

«Իսրայելի օդուժի ինքնաթիռները հարձակում են գործել Գազայի հատվածի հյուսիսում գործող «Համաս» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող երկու ռազմակայանների տարածքում գտնվող ինը ռազմական օբյեկտների եւ զենքի պատրաստման արհեստանոցի վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Պաղեստինյան կողմից տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվել: «Հարվածները հասցվել են Իսրայելի ուղղությամբ պայթուցիկ օդային օձերի եւ փուչիկների արձակմանն ի պատասխան»,- մեկնաբանել են զինվորականները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ