News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կիրակի երեկոյան Թրենթոնում (Նյու Ջերսի) ցուցահանդեսի ժամանակ հնչած կրակոցների պատճառը, որի հետեւանքով տուժել էր առնվազն 20 մարդ, կոնֆլիկտն էր քրեական հեղինակությունների միջեւ: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Մերսեր շրջանի դատախազ Անջելո Օնոֆրին:

Ըստ Օնոֆրիի, որին մեջբերում է CNN հեռուստաընկերությունը, տեղի ունեցածը ահաբեկչության հետ որեւէ կապ չունի: Art All Night ցուցահանդեսի սրահում եւ դրա մոտակայքում տեղի ունեցած փոխհրաձգությունից առաջ քրեական խմբավորումների անդամների միջեւ մի քանի ընդհարում էր տեղի ունեցել:

CNN-ը հայտնում է, որ այս պահին կրակոցների համար կասկածյալ է համարվում 3 մարդ. նրանցից մեկը՝ 33-ամյա տղամարդը, ով վերջերս էր ազատ արձակվել բանտից, սպանվել է, երկուսը ձերբակալվել են, նրանցից մեկը ծանր վիրավորվել է: Չի բացառվում, որ կասկածյալների թիվը կարող է աճել:

Իշխանությունների տվյալներով՝  20 տուժածից 17-ը հրազենային վնասվածքներ է ստացել, մնացածը վիրավորվել են հրմշտոցի ժամանակ: Ընդհանուր առմամբ, միջոցառմանը ներկա էր մոտ հազար մարդ: Օնոֆրին հայտնել է, որ ոստիկանությունը եւս պատասխան կրակ է բացել փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ