News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 17
Տեսնել լրահոսը

Կորեայի Հանրապետությունը եւ ԿԺԴՀ-ն հունիսի 14-ին տեղի ունեցած բանակցությունների ընթացքում քննարկել են Դեղին ծովում ափային հրետանու ապամոնտաժման կամ տեղափոխման հնարավորության հարցը, որը 2010 թվականին կրակ էր բացել հարավկորեական Յոնպհյոնդո կղզու ուղղությամբ, հայտնում է KBS հեռուստաալիքը:

Ըստ աղբյուրների՝ այդ հարցը Հարավային Կորեայի կողմից բարձրացվել էր Դեղին ծովում ռազմական լարվածության մեղմացմանն ուղղված ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակներում: Այս հարցի քննարկումը կշարունակվի, հայտնում է հեռուստաալիքը:

Հարավկորեացի փորձագետների կարծիքով՝ ռազմական բանակցություններում այս հարցը քննարկելու փաստը հաստատում է Դեղին ծովում խաղաղության ապահովմանն ուղղված իրական քայլեր ձեռնարկելու սկիզբը:

Մինչդեռ, Հյուսիսը կարող է Հարավից փոխադարձ քայլեր պահանջել: Ուստի որեւէ կոնկրետ պայմանավորվածությունների հասնելու համար տեւական ժամանակ է անհրաժեշտ, շեշտում է հեռուստաալիքը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հյուսիսային Կորեայի բնակիչներին հարեւան երկրներից նվեր ստացած 200 տոննա մանդարին կբաժանեն
Կիմ Չեն Ընը հանձնարարել է 200 տոննա մանդարին բաժանել Փհենյանի աշակերտներին, երեխաներին եւ այլ բնակիչների…
Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ընը հաջորդ տարի կհանդիպեն
Միացյալ Նահանգները Փխենյանից կպահանջեն միջուկային զենքի ամբողջական ցուցակ․․․
ԱՄՆ-ի ռազմավարական կենտրոնը Հյուսիսային Կորեայում 13 հրթիռային բազաներ է հայտնաբերել
Զեկույցում նշվում է, որ Սեուլի սահմանին մոտ գտնվող Սականմոլ փորձադաշտը կարծես թե «ակտիվ է եւ լավ վիճակում է»...
Փհենյանը դժգոհ է Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի զորավարժությունների վերսկսումից
Համատեղ երկու շաբաթ տեւող զորավարժությունները «ուղղակիորեն հակասում են միջկորեական ռազմական համաձայնագրին, որը խոստանում էր վերացնել...
Հարավային Կորեայի նախագահը հայտնել է, որ Կիմ Չեն Ընը շուտով կժամանի Սեուլ
Նշվում է, որ Մուն Չժե Ինը Հյուսիսային Կորեայի առաջնորդի ժամանման մասին այլ մանրամասներ չի ներկայացրել, ինչպես նաեւ չի հայտնել այցի ժամկետների մասին...
Հյուսիսային Կորեան պատրաստվում է միջազգային տեսուչներին թույլ տալ մտնել միջուկային հրաձգարան
Հյուսիսային Կորեան պատրաստվում է միջազգային տեսուչներին թույլ տալ մտնել երկրի հյուսիս-արեւելքում գտնվող «Փունգերի» միջուկային հրաձգարան…
Partner news