News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Facebook-ի ղեկավարությունը մտադիր է արգելք սահմանել անչափահաս օգտատերերին զենքի տարբեր աքսեսուարների գովազդի ցուցադրման վրա՝ կապված ամերիկյան դպրոցներում հաճախակիացած հրաձգությունների դեպքերի հետ, հայտնում է The Verge-ը:

Սոցցանցի պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ Facebook-ում արդեն գործում է հրազենի ցանկացած գովազդի արգելքը: Սակայն հիմա արտադրողներին ոչ մի բան չի խանգարում ցուցադրել այնպիսի ապրանքներ, ինչպիսին են ատրճանակի պատյանը, ենթափողային լապտերները, լրացուցիչ փամփշտակալները: Առայժմ սեւ ցուցակի մեջ չեն մտել նաեւ զենքի տուփերը կամ նշանոցները:

Հունիսի 21-ից նշված ամբողջ արտադրանքի գովազդը կդադարեն ցուցադրել 18 տարեկանից փոքր օգտատերերին: Նշված է տարիքից մեծ լսարանի վրա կանոնը չի տարածվում:

Վերջին տարիներին ամերիկյան դպրոցներում տեղի են ունեցել հրաձգության մի քանի դեպքեր: Վերջիններից մեկը տեղի էր ունեցել մայիսի 17-ին Սանտա Ֆեի (Թեխաս նահանգ) դպրոցներից մեկում, որտեղ 17-ամյա աշակերտը սպանել էր 9 համադպրոցականների եւ ուսուցչին:

Մայիսի վերջին CNN-ը գնահատականներ էր ներկայացրել, որոնց համաձայն ամերիկյան դպրոցներում, բուհերում եւ այլ ուսումնական հաստատություններում 2009 թվականից ի վեր հրաձգության միջադեպերը տեղի են ունեցել 57 անգամ ավելի հաճախ, քան ընդհանուր վերցրած Յոթի խմբի մնացյալ պետությունների նույն հաստատություններում: Բերված տվյալների համաձայն՝ 2009-ի հունվարի 1-ից ընթացիկ տարվա մայիսի 21 ժամանակահատվածում ԱՄՆ-ում գրանցվել է այդպիսի 288 դեպք, Կանադայում՝ 2, նույնքան՝ Ֆրանսիայում, Գերմանիայում՝ 1: Մեծ Բրիտանիայում, Իտալիայում եւ Ճապոնիայում նման միջադեպեր չեն գրանցվել:

Facebook-ը աշխարհի առաջատար սոցցանցերից մեկն է: Նրա ամենամսյա լսարանը կազմում է 2 մլրդ-ից ավելի օգտատեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ