News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Սա այն դեպքն է, որ մարդ իր տեսածին չի ուզում հավատալ: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածին, որի հագստի գոտուց ԱԱԾ-ն հայտնաբերել էր դեռեւս ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների կողմից զինվորներին ուղարկված սնունդ, որոնցով գեներալը կերակրել է իր կենդանիներին:

«Եթե այս ամենը այնպես է, ինչպես մենք տեսանք, դա որեւէ մեկնաբանության կարիք էլ չունի: Ես ավելի մեծ վտանգներ եմ տեսնում այն առումով, որ, ընդհանուր առմամբ, ամբողջ ադրբեջանական համայնքն ինչպիսի հրճվանքի մեջ պետք է հայտնվի՝ ներկայացնելով, որ նույն Մանվել Գրիգորյանը բավականին մեծ դերակատարություն ունենալով, ղեկավարելով 5-րդ բրիգադը, ազատագրել է տարածքներ: Հիմա պատկերացնում եք, թե նրանք ինչպես պետք է ներկայացնեն նրան, ինչպես պետք է փորձեն վարկաբեկել հերոսներին»,-ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ չգիտի, թե ինչպես են կարողանալու մարսել այս ամենը:

«Խայտառակություն է եւ ամոթ, եթե այս ամեն ինչը հաստատվի: Դժվար է որեւէ այլ մեկնաբանություն տալ: Կատարողները պետք է առաջին հերթին պատասխան տան այդ երեխաներին, որ այդ նամակները գրել են: Ինչո՞ւ են այդ նամակները մինչեւ հիմա գտնվում այդտեղ: Մեծ ցավ եմ ապրում, ապշած, ցնցված ասելը շատ քիչ է»,-ընդգծեց ՀՅԴ-ական գործիչը՝ հավելելով, որ ամեն ինչ պետք է կատարվի օրենքի համապատասխան:

«Կգան նյութերը, մանրամասն կուսումնասիրենք: Այս պահին անձեռնմխելիություն կա, կա նաեւ անմեղության կանխավարկած, որը պետք է նկատի ունենալ: Բայց սա մեծ հարված էր մեր անցած ընդհանուր, համատեղ գործունեությանը, հարաբերություններին, որ ունեցել ենք այս դաշտում: Բայց մենք պետք է նաեւ կարողանանք այնպես չանել, որ փորձ արվի մեր թշնամիների կողմից սա ներկայացնել իրենց հաճելի լույսի տակ: Մեր հաղթանակները ձեռք են բերվել նվիրյալների մասնակցությամբ»,-ասաց Ռուստամյանը:

Դիտարկմանը, թե կան խոսակցություններ, որ 1990-ականներին նույնպես Մանվել Գրիգորյան թալանով է զբաղվել ազատագրված տարածներում, Ռուստամյանն արձագանքեց, որ շատ բաներ են լսում, բայց իրենք չեն առաջնորդվում պատի տակի խոսակցություններով:

Հարցին, թե ինչո՞ւ նման բացահայտումներ չեն եղել նախորդ իշխանության ժամանակ, Ռուստամյանը պատասխանեց. «Մենք վաղուց ենք խոսել, որ այսպիսի երեւույթներ կային, որոնց մասին ահազանգել ենք: Ապրիլյան պատերազմից հետո մենք փակ հանդիպում ենք ունեցել, որտեղ քննարկվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք ի հայտ էին եկել: Մենք այդ օրերին տեսել ենք, թե ինչպիսի սննդի մատակարարում է եղել, որը մեզ չի հոգացրել: Այդ ժամանակ ասում էինք, որ այդ պահածոները գցում ենք շների դեմը, շները չեն ուտում: Մենք այդ պահածոների էտիկետները բերել այստեղ ցույց ենք տվել փակ հանդիպման ժամանակ: Խոսվել է հագուստի, սննդի, բլինդաժների վիճակի, կապի միջոցների մասին: Այն ժամանակ սկսվեց որոշակի գործընթաց, բայց ինչպես երեւում է, շատ առաջ չեն գնացել, որովհետեւ անձեռնմխելի անձինք անձեռնմխելի տարածքներ են ստեղծել, որտեղ որեւէ մեկը չի կարողացել թափանցել: Ես շատ ուրախ եմ, որ այս փոփոխությունները այդ պատնեշը կփլեն եւ ոչ ոք չի կարող ունենալ անձեռնմխելի տարածքներ»:

Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ գործը այստեղ չպետք է կանգնի, պետք է շարունակություն ունենա. «Ամեն ինչը տեղը դնելու գործընթացը, բանակը թափանցիկ ղեկավարելու գործընթացը պետք է հասնի իր նպատակին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ, այլեւ դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։

Մասնավորապես, ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում հայտնաբերվել է «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք, զինվորական հանդերձանք: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռեւս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։

Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդը՝ խտացրած կաթ, մակարոնեղեն, տոմատի մածուկ, պահածոյացված միս եւ բանջարեղեն, անգամ հիգիենայի պարագաներ, զուգարանի թուղթ, նույնպես պահեստավորված էին հանգստյան գոտու պահեստներում: Խուզարկությամբ հայտնաբերվեցին նաեւ պաշտպանության նախարարությանը մատակարարված «զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի կամ այլ կարիքների համար օգտագործման:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է նրա ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վաղարշապատի (Էջմիածին) քաղաքապետ, Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանը հրաժարական է տվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ