News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բոլորս ցնցված ենք տեղի ունեցածից. Բանակը թալանելու մասին շատ է խոսվել, բայց այս դեպքը տարբերվում է, որովհետեւ սա պատերազմական գործողություների արդյունք դրամահավաքի, անգամ դպրոցներից աջակցության թալան է: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածին, որի հագստի գոտուց ԱԱԾ-ն հայտնաբերել էր դեռեւս ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների կողմից զինվորներին ուղարկված սնունդ, որոնցով գեներալը կերակրել է իր կենդանիներին:

«Ամենախիստ կերպով դատապարտում ենք այս երեւույթը: Կա հարուցված քրեական գործ, Մանվել Գրիգորյանը ձերբակալված է: Օրենքի ամբողջ խստությամբ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանում մենք ունեցել ենք ոստիկանություն, ԱԱԾ, ՊՆ, մարմիններ, որոնք համակարգել են եւ օգնության ստանալը, եւ այն ուղղորդելը, եւ բաշխելը։ Ես չեմ կարծում, որ միայն պարոն Գրիգորյանն է, որ պետք է պատասխան տա տեղի ունեցածի համար։ Նույն Արմավիրի մարզում կան իրավապահ մարմիններ, որոնք կարող էին դրանից տեղյակ լինել: Շտապօգնության մեքենան ասեղ չի, որ տանես մի տեղ պահես, իմացող թաքցնողները նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն», - ընդգծեց Մարուքյանը։

Անդրադառնալով խնդրի քաղաքական մասին, «Ելք»-ի ներկայացուցիչն ասաց. «Պարոն Գրիգորյանը ՀՀԿ անդամ չէ, բայց խմբակցության անդամ է, հետեւաբար խմբակցությունը պետք է քաղաքական դիրքորոշում արտահայտի եւ աջակցի իրավական մարմիններին, գլխավոր դատախազի միջնորդությանը, որպեսզի օրենքով սահմանված կարգով ընթացքը իրականացվի»:

Դիտարկմանը, թե պրիլյան պատերազմի ժամանակ մամուլը գրեց, որ Մանվել Գրիգորյանը օգնությունների մի մասն իր տուն է տանում, ինչու այն ժամանակ բացահայտումներ չեղան, Մարուքյանը պատասխանեց. «Այդ կասկածները եղել են նախորդ իշխանությունների օրոք, իսկ իրավապահ մարմինները դրանով չեն զբաղվել: Այդ մարմինների պատասխանտուները եւս պետք է պատասխանատվության ենթարկվեն: Որեւէ մեկի տունը խուզարկելու որոշում ստանալը բարդ գործընթաց չի եղել: Այլ բան, որ չի եղել քաղաքական կամքը: Հետեւաբար, ՀՀԿ-ն պետք է ասի՝  իրենք հովանավորե՞լ են, թե ոչ, իմացե՞լ են ու գործողություն չեն կատարել, թե ոչ: Իրավապահ մարմինները ցանկացե՞լ են գործողություն կատարել, որը քաղաքական իշխանությունը կանգնեցրել է, թե ոչ: Մանվել Գրիգորյանն անձամբ չի տարել այդ մեքենաները: Տասնյակ մարդիկ են ներգրավված եղել, չպետք է մեկ պատասխանատու լինի: Սա ծանրագույն հարված է ՀՀԿ-ին»:

Հարցին, թե ինչպիսի՞ն է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու  ընթացակարգը՝ հաշվի առնելով, որ որոշ փաստաբաններ նշում են, որ օրենսդրությունը պահանջում է, որ դա կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 10-ից ոչ շուտ, Մարուքյանը պատասխանեց. «Մենք վաղն ունենք արտահերթ նիստ: Այս պահին կառավարությունը կարող է նիստ գումարել եւ օրակարգի որոշման մեջ լրացում կատարել, ավելացնել ԱԺ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Այդտեղ երկու բաղադրիչ կա, մեկը քրեական հետապնդումն է, մյուսը՝ ազատությունից զրկելու մասն է: Երկու մասով էլ ԱԺ-ն պետք է համաձայնություն տա: Այդ հարցը կարող է ընդգրկվել օրակարգում, որովհետեւ վաղը լրանում է պարոն Գրիգորյանի ձերբակալման 72 ժամը»:

Մարուքյանի խոսքով, այդ օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ նաեւ ԱԺ պատգամավորները:

Ինչ վերաբերում է նրան, որ հարցը պետք է քննարկվի միայն հերթական նիստում, Մարուքյանը նշեց, որ Սահմանադրությունը նշում է, որ սա պարտդիր քննարկման հարց է, հետեւաբար եթե կա պատգամավոր, որը կասկածվում է հանցագործություն կատարելու մեջ եւ կա դատավարության պրոցես, եւ այդ պրոցեսի արդյունքում չի կարող չլինել օրակարգում չընդգրկված հարց: Այս իմաստով է, ոչ թե այն իմաստով, որ եթե չկա հերթական նիստ, ապա չենք կարող քրեական հետապնդման թույլտվություն տալ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ, այլեւ դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։

Մասնավորապես, ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում հայտնաբերվել է «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք, զինվորական հանդերձանք: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռեւս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։

Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդը՝ խտացրած կաթ, մակարոնեղեն, տոմատի մածուկ, պահածոյացված միս եւ բանջարեղեն, անգամ հիգիենայի պարագաներ, զուգարանի թուղթ, նույնպես պահեստավորված էին հանգստյան գոտու պահեստներում: Խուզարկությամբ հայտնաբերվեցին նաեւ պաշտպանության նախարարությանը մատակարարված «զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի կամ այլ կարիքների համար օգտագործման:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է նրա ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վաղարշապատի (Էջմիածին) քաղաքապետ, Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանը հրաժարական է տվել։

Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում ԱԱԾ խուզարկության մանրամասները տեսանյութով

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ