News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վարչապետի արտաքին կապերի հարցերով խորհրդական Արսեն Խառատյանը պատճառ չի տեսնում լրատվամիջոցներում չափազանցնելու Մոսկվայի հանդիպումներում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը վարում է ինքնիշխան քաղաքականություն:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Խառատյանն ասաց, որ այցի ընթացքում մթնոլորտը դրական է եղել, բազմաթիվ հարցեր են քննարկվել: «Ինքնիշխանության վերաբերյալ ձեւակերպումների հարցը չափազանցվում է, չեմ հասկանում՝ ինչու: Չէ՞ որ սա ասվում է բոլոր գործընկերներին եւ դեսպաններին: Մենք խոսում ենք ինքնիշխանության դիրքերից եւ մեկի հետ հարաբերությունները չենք կառուցում մյուսի հաշվին: Եկեք ըստ էության մոտենանք՝ հարցն արտահայտությունների մեջ չէ, այլ բովանդակության»,- հիշեցրեց Խառատյանը:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով՝  նախորդ իշխանությունների հայտարարությունների հետ տարբերություն, այնուամենայնիվ, կա, եւ սա հրաշալի է: Ըստ որում՝ Պապյանը հիշեցրեց ֆորպոստի մասին չարաբաստիկ արտահայտությունը՝ հավելելով, որ Հայաստանը դա հաստատել է: Հանդիպումները եւ շփումները կարեւոր են սեփական տեսանկյունն առաջ մղելու համար՝ հաշվի առնելով, որ նման դիրքորոշումը կմեծացնի Հայաստանի հեղինակությունը, այդ թվում՝ Ռուսաստանում, հավելեց նա: Միաժամանակ, նախատեց նախկին իշխանություններին Ռուսաստանին որպես քննադատությունների հասցեատեր օգտագործելու համար: Այսպես՝ հայկական կողմն ինքն է թույլ տվել գազի վաճառքի որոշակի խախատումներ, իսկ նախատինքը բաժին է հասել Ռուսաստանին:

Քաղաքագետ Գեւորգ Մելիքյանը նշեց, որ իրողությունները փոխվել են, եւ պետք է հասկանալ՝ արդյոք այն փոխվե՞լ է հայ-ռուսական հարաբերություններում: «Ներկայիս իշխանությունները նախորդից մի քանի տասնյակ խնդիրներ են ժառանգել՝ Ադրբեջանին զենքի վաճառք, ռուսական որոշ լրատվամիջոցներում Հայաստանի իմիջ, Ռուսաստանում ադրբեջանական լոբբիի աճ: Իսկ այն, որ հարաբերությունները չեն կարող լինել մյուսների հաշվին՝ պետք է ինքնին հասկանալի լինի: Հայ-ռուսական հարաբերություններում բոլոր խնդիրները պետք է պարզել եւ լուծել: Դուրս գալ այս հարաբերությունների զարգացմանը խանգարող կարծրատիպերից: Անհրաժեշտ է հասկանալ, թե Ռուսաստանն ինչ է ուզում մեզնից, եւ մենք ինչ ենք ուզում Ռուսաստանից: Անհրաժեշտ է ճշտել պայմանավորվածությունները եւ «հորիզոնական» հարաբերություններ ունենալ: Ռուսաստանի հետ առանց այն էլ բարձր մակարդակի հարաբերություններ են, ավելի բարձր չի լինում, եւ դա լավ է, սակայն հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել բովանդակությանը, եւ հիշել, թե դրանք ինչ ենթատեքստում եւ ինչ իրողությունների պարագայում են ստեղծվել, նաեւ հասկանալ՝ արդյոք ժամանակը չէ՞ կասեցնելու իներցիոն հարաբերությոնները եւ վերածելու ժամանակին առավել համահունչ հարաբերությունների»,- նշեց Մելիքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ