News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ծառուկյան» դաշինքը շահագրգռված է ցանկացած իրավախախտում բացահայտելու ու դրանում իրական մեղավոր անձանց օրենքով նախատեսված արդարացի պատասխանտվության ենթարկելու համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածին, որի հագստի գոտուց ԱԱԾ-ն հայտնաբերել էր դեռեւս ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների կողմից զինվորներին ուղարկված սնունդ, որոնցով գեներալը կերակրել է իր կենդանիներին:

«Մենք շատ ավելի կողջունենք այս ամենը, եթե այս միջոցառումը չավարտվի մեկ անձով, որովհետեւ ես չեմ կարող կիսել այն կարծիքը, որ կա այս երկրում մի միամիտ մարդ, ով մտածում է, որ այս ամեն ինչը պարփակված է մի անձի շրջանակներում: Իրավապահները պետք է պարզեն այդ արարքի օժանդակողներին, կազմակերպիչներին, հովանավորներին: Եվ եթե ուզում ենք Հայաստանում արդարադատության մթնոլորտ ստեղծել, պետք է պատժեն բոլոր այն մարդկանց, ովքեր ապրել են ու ապրում են բանակի միջոցների հաշվին։

«Եթե մարդն իր ընտանիքի հարցերը լուծում է բանակի հաշվին, նա պետք է ենթարկվի ամենախիստ պատասխանատվության՝ անկախ իր անուն ազգանունից: Այստեղ անձնավորում պետք չէ փնտրել։ Ավելի արգահատելի, ամոթալի երեւույթ ուղղակի հնարավոր չէր պատկերացնել», - ընդգծեց Պետրոսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ, այլեւ դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։

Մասնավորապես, ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում հայտնաբերվել է «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք, զինվորական հանդերձանք: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռեւս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։

Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդը՝ խտացրած կաթ, մակարոնեղեն, տոմատի մածուկ, պահածոյացված միս եւ բանջարեղեն, անգամ հիգիենայի պարագաներ, զուգարանի թուղթ, նույնպես պահեստավորված էին հանգստյան գոտու պահեստներում: Խուզարկությամբ հայտնաբերվեցին նաեւ պաշտպանության նախարարությանը մատակարարված «զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի կամ այլ կարիքների համար օգտագործման:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է նրա ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վաղարշապատի (Էջմիածին) քաղաքապետ, Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանը հրաժարական է տվել։

Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում ԱԱԾ խուզարկության մանրամասները տեսանյութով

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ