News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Սա առաջին ու վերջին դեպքը չի լինելու. Ապագայում էլի նմանատիպ դեպքերի ականատես կլինենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածին, որի հագստի գոտուց ԱԱԾ-ն հայտնաբերել էր դեռեւս ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների կողմից զինվորներին ուղարկված սնունդ, որոնցով գեներալը կերակրել է իր կենդանիներին:

«Սա այն է, ինչի մասին մենք տարիներ շարունակ տարբեր ամբիոններից խոսել ենք: Սա այն կոռումպացված համակարգն է, որի հետեւանքով մենք կռվում էինք 1980-ականների զենքերով: Ես խորին ցավ եմ ապրում, որ հիմա քննարկում ենք Արցախի հերոս Գրիգորյանի հարցը: Ակնհայտ է, որ միանձնյա այս ամենը չի արվել, ակնհայտ է, որ այդ ոլորտում եւ մնացած ոլորտներում տիրել է նման վիճակ, եւ չեմ բացառում, որեւէ այլ «հերոս» իր ավտոտնակում փորձում է վերացնել կոնսերվաները, որ գողացել է զինվորներից: Վստահ եմ, որ նման բացահայտումների էլի ենք ականատես լինելու: Այն տեսարանները, որ տեսանք կարող ենք բոլոր ոլորտերում տեսնել: Հարց է նաեւ, թե դպրոցահասակաների օգնությունը ինչպես է Մանվել Գրիգորյանին հասել, եւ ով է տվել դրանք նրան»,-ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

Դիտարկմանը, որ ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ Մանվել Գրիգորյանը ՀՀԿ քաղաքական թիմը չի ներկայացնում, Ալեն Սիմոնյաննն արձագանքեց, թե դա նույն համատեսքտում է, ինչ ասում են, թե «բիզնեսները իմը չեն, կնոջս բիզնեսներն են»:

«Բա նույն ցուցակով գնում էիք եւ բարձր մակարդակով ասում էինք՝ ընտրեք այս մարդուն: Ձեր  շահերը պաշտպանում էր, այն ժամանակ անցնում էր, հիմա չի՞ անցնում: Այնուամենայնիվ, հիմա իրենք բոլորը ներկայացնում են ՀՀԿ-ն, եւ պատասխանատվություն պետք է կրեն այն մարդիկ, որոնք իմացել են, նաեւ պաշտոնյաները, որոնք չեն իմացել, այսինքն՝ իրենց գործառույթը լավ չեն կատարել»,-ընդգծեց «Ելք»-ի պատգամավորը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ-ն տեսանյութ է տարածել, որտեղ երեւում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի հանգստի գոտու տարածքում հայտնաբերվել են սնունդ, դեղորայք, հիգիենիկ պարագաներ, որոնք ուղարկված են եղել դպրոցականների կողմից ապրիլյան պատերազմի մասնակիցներին:

Մասնավորապես, ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում հայտնաբերվել է «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք, զինվորական հանդերձանք: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռեւս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։

Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդը՝ խտացրած կաթ, մակարոնեղեն, տոմատի մածուկ, պահածոյացված միս եւ բանջարեղեն, անգամ հիգիենայի պարագաներ, զուգարանի թուղթ, նույնպես պահեստավորված էին հանգստյան գոտու պահեստներում: Խուզարկությամբ հայտնաբերվեցին նաեւ պաշտպանության նախարարությանը մատակարարված «զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի կամ այլ կարիքների համար օգտագործման:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է նրա ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վաղարշապատի (Էջմիածին) քաղաքապետ, Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանը հրաժարական է տվել։

Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում ԱԱԾ խուզարկության մանրամասները տեսանյութով

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ