News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գորիսում հունիսի 15-ին 14-ամյա աղջկա ինքնասպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ հունիսի 15-ին հաղորդում է ստացվել, որ Գորիսի բնակարաններից մեկի հարակից նկուղային սենյակում կախված վիճակում հայտնաբերել է 14-ամյա աղջկա դի:

Հարուցվել է քրեական գործ ՝ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, 14-ամյա աղջիկը ճանաչվել է տուժող և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ անչափահասն ինքնասպանություն է գործել իրենց բնակարանի հարակից նկուղային սենյակում՝ էլեկտրական մետաղալարերի մալուխից հարմարեցված կտորե գոտիով կախվելու եղանակով: Երեխայի հագուստների մեջ հայտնաբերվել են «Ամենայն Հայոց Կաթողիկոսութիին Մայր Աթոռ Ս.Էջմիածին Հայոց ազգային բանակի համար Աղոթքներ» բովանդակությամբ աղոթքների հավաքածու և սրբապատկեր:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել զննություններ, հարցաքննվել մի շարք վկաներ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Ամենաշատ