News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անձին կարելի է ձերբակալված վիճակում պահել 72 ժամից ոչ ավելի եւ եթե անհրաժեշտություն է առաջանում ավելի երկար պահել կամ քրեական հետապնդում հարուցել, դրա համար անհրաժեշտ է ստանալ ԱԺ համաձայնությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին:

Նրա խոսքով, հիմա քրգործով կան բավարար հիմքեր, որ ԱԺ պատգամավորի նկատմամբ հարուցվի քրեական հետապնդում եւ նրան ազատությունից զրկելու անհրաժեշտություն է առաջացել. «Քանի որ մենք դա չենք կարող անել առանց ԱԺ համաձայնության, խնդիր է դրված հրավիրել ԱԺ արտահերթ նիստ, այդ համաձայնությունն ստանալու համար»,-հայտարարեց նա:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ անդրադարձավ ԱԺ կանոնակարգ օրենքի այն դրույթին, ըստ որի ԱԺ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցը պետք է քննրկվի ԱԺ հերթական նիստում, մինչդեռ այս դեպքում՝ հարցը քննվելու է արտահերթ նիստում:

«Մեր կողմից մանրամասն ուսումնասիրվել է ԱԺ կանոնակարգ օրենքը: Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ հակասության հետ գործ ունենք: Իրականում մենք գործ ունենք նույն օրենքի մեջ ներքին հակասության հետ: Հակասում է ընդհանուր սկզբունքային կարգավորումը որեւէ մասնավոր նորմի, որի կարգավորումն ակնհայտ անտրամաբանական է. որեւէ կերպ չի բխում օրենքի կարգավորման ընդհանուր ոգուց, այնպես էլ սահմանադրաիրավական կարգավորումների հստակ մեկնաբանություններից:

Օրենքում առկա դրույթների համադրության արդյունքում լիարժեք բավարար են հիմքերը՝ իրավաչափ համարել արտահերթ նիստով այս հարցի քննարկումը»,-ասաց նա:

ՀՀ վարչապետը նաեւ տեղեկացրեց, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցով ունի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի բանավոր համաձայնությունը:

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը քննարկելու օրակարգով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ-ն տեսանյութ է տարածել, որտեղ երեւում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի հանգստի գոտու տարածքում հայտնաբերվել են սնունդ, դեղորայք, հիգիենիկ պարագաներ, որոնք ուղարկված են եղել դպրոցականների կողմից ապրիլյան պատերազմի մասնակիցներին:

Մասնավորապես, ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում հայտնաբերվել է «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք, զինվորական հանդերձանք: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռեւս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։

Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդը՝ խտացրած կաթ, մակարոնեղեն, տոմատի մածուկ, պահածոյացված միս եւ բանջարեղեն, անգամ հիգիենայի պարագաներ, զուգարանի թուղթ, նույնպես պահեստավորված էին հանգստյան գոտու պահեստներում: Խուզարկությամբ հայտնաբերվեցին նաեւ պաշտպանության նախարարությանը մատակարարված «զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի կամ այլ կարիքների համար օգտագործման:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է նրա ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։

Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում ԱԱԾ խուզարկության մանրամասները տեսանյութով

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ