News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի պատգամավոր, «Երկրապահ» կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի մոտ հայտնաբերված  սննդամթերքի եւ իրերի մի մասը փոխանցվել էր նրան օրինական կերպով: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ խոսքը «բանակի համար» գրառումներեվ ապրանքների եւ համազգեստի մի մասի (ներքնազգեստ) մասին է:

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ պաշտպանության նախարարության արտադրանքի իրերը փոխանցվել են Երկրապահ կամավորական միությանը երկու ձեւով: «Ավելի քան 20 տարի է «Երկրապահ» միությունը բանակի համար հավաքումներ է իրականացնում: Այդ նպատակով միությունը դիմում է ՀՀ պաշտպանության նախարարությանը եւ հագուստ ու սնունդ է ստանում:

Երկրորդ ճանապարհը. ապրիլյան պատերազմի ընթացքում եւ մի քանի ամիս անց կամավորները գնում էին ճակատային գիծ եւ գտնվում էին Պաշտպանության բանակից սնունդ եւ իրեր էին ստանում: Թե որ ճանապարհով են այդ իրերը հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ, չեմ կարող ասել, կպարզի հետաքննությունը: Պատասխանելով հայտնաբերված զենքի մասին հարցին՝ նախարարի մամուլի քարտուղարը համաձայնեց, որ դրանց մի մասը կարող էր ստացված լինել օրինական ճանապարհով:

Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվեց մեկնաբանել նաեւ Մանվել Գրիգորյանի մոտ հայտնված նվիրաբերված իրերի մասին հարցը: «Պաշտպանության նախարարությունը վերահսկողական գործառույթներ չունի: Օրենքով վերոնշված նպաստը տրվում է տարբեր խմբերի բանակային հավաքների ժամանակ: Այդպիսի կազմակերպություններ շատ են, ամենամեծ «Երկրապահն» է», - ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կազմակերպությունը գրավոր կերպով հաշվետվություն է ներկայացնում, եւ եթե քննչական մարմինը տարբերություն տեսնի փաստաթղթերում, ապա դա խարդախություն կհամարվի:

Պատասխանելով հարցին՝ կարող են արդյոք խախտումներ լինեն զինծառայողների ընտանիքներին օգնելու՝ այսպես կոչված «1000 դրամի» ծրագրում, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ, իր կարծիքով, կոռուպցիա չկա եւ շատ լավ վերահսկող մեխանիզմներ են: «Սակայն, ընդհանուր առմամբ, կոռուպցիոն դրսեւորումներն ամբողջությամբ բացառել հնարավոր չէ»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ եթե հետաքննության մարմինն անհրաժեշտ համարի եւ եթե մթերքները դեռ պիտանի են, դրանք կարող են փոխանցվել ՊՆ-ին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ