News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Audi կոնցեռնի գլխավոր տնօրեն Ռուպերտ Շթադլերին ձերբակալվել են դիզելային շարժիչների վնասակար արտանետումների մասին տվյալների կեղծման գործով, հայտնում են գերմանական լրատվամիջոցները:

Volkswagen խմբի մամուլի ծառայությունից, որի մասն է համարվում Audi-ն, հաստատել են Շթադլերի ձերբակալման փաստը, հայտնում է Neue Osnabruecker Zeitung-ը:

Մյունխենի դատախազությունն անցյալ շաբաթ Audi-ին մեղադրանք էր ներկայացրել՝ կապված «դիզելգեյթի» հետ եւ խուզարկություն էր կատարել Շթադլերի եւ կոնցեռնի տնօրենների խորհրդի անդամներից մեկի տներում: Նրանց կասկածում են խաբեության եւ ավտոմեքենաների դիզելային շարժիչների ծրագրային ապահովման մանիպուլյացիաների մեջ, որը ստուգելիս ցույց է տվել վնասակար արտանետումների ցածր մակարդակ, քան իրականում է: Խոսքը ЕА 189 տիպի 1,2, 1,6 եւ 2,0 լիտր տարողությամբ շարժիչների մասին է: 2009 թվականից ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում վաճառվել է այսպիսի շարժիչներով մոտ 220 հազար ավտոմեքենա:

2015-ի վերջից Audi-ի կառավարման 6 անդամներ իրենց պաշտոններից հեռացել են, հրաժարական ներկայացնելու կոչեր են հնչել նաեւ Շթադլերի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Հայտնի է դարձել, թե ինչպիսին է լինելու Skoda ամենաէժան էլեկտրամեքենան
Թեև Epiq-ն ունի կոնցեպտի մոդելի կարգավիճակ, դրա օրինակը ցույց է տալիս Skoda-ի դիզայնի պարադիգմի փոփոխություն...
Ամենաշատ