News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունն առաջարկում է Հայաստանի ընտրական համակարգում բլոկչեյն տեխնոլոգիաներ ներդնել: Այս մասին հունիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառմամբ ընտրություններում բացառվում է կրկնակի քվեարկությունը, ապահովվում է «մեկ քաղաքացի, մեկ քվեաթերթիկ` մեկ ձայն» սկզբունքը: Միեւնույն ժամանակ բլոկչեյնը կիրառել հնարավոր է Հայաստանի ընտրական համակարգի առկա տեխնիկական բազայի հիման վրա:

«Այսօր գործում են ընտրատեղամասերից ուղիղ միացումներ եւ մատնահետքերի գրանցում, եւ այժմ նախատեսվում է ընտրողների մատնահետքերի տվյալների բազա ստեղծել: «Ժառանգությունն» ավելի նորարար տեխնոլոգիա է առաջարկում ՝ բլոկչեյնը, որի տվյալները փոխել հնարավոր չէ», - ասաց կուսակցության ղեկավարը:

Նա պարզաբանեց, թե ինչպես պետք է աշխատաի բլոկչեյն քվեարկության համակարգը. այժմ քաղաքացիների նույնականացումը տեղի է ունենում մատնահետքերով: «Ժառանգությունն» առաջարկում է նույնականացումը կատարել դեպքի ճանաչման եւ անձնագրի լուսանկարի միջոցով՝ ընտրատարածքի համապատասխան տեխնիկական բաժնում տեղադրված սկաների օգնությամբ (որտեղ քաղաքացիները թողնում են իրենց մատնահետքերը): Նույնականացումից անմիջապես հետո նրա տվյալները հայտնվում են ընտրողների տվյալների միասնական բազայում:

Ընտրատեղամասում պետք է լինի նաեւ քվեաթերթիկների պրինտեր, որը պաշտպանական շերտ, հոլոգրաֆիկ նշան եւ քվեաթերթիկի մասին տվյալներ պարունակող QR կոդ կունենա, սակայն՝ ոչ ընտրողի անձի մասին: «Մինչեւ քվեաթերթիկի՝ քվեատուփի մեջ հայտնվելն այն պետք է եւս մեկ սկաների միջով անցնի՝ էլեկտրոնային սկանավորման եւ հաշվարկի համար, եւ դրանից հետո պետք է անմիջապես ընկնի քվեատուփի մեջ»,- ասաց Մարտիրոսյանը:

Լաբորատորիաների ազդեցությունից խուսափելու համար կուսակցությունն առաջարկում է նաեւ օգտագործել երկու կոշտ դիսկ ունեցող համակարգիչ, որոնցից մեկը կտպվի ժամը 20.00-ի քվեարկությունն անցկացնելուց անմիջապես հետո, կփակվի է եւ կուղարկվի  համապատասխան հանձնաժողով, իսկ մյուս դիսկի տվյալները կլինեն բլոկչեյնում:

«Ընտրություններից կես ժամ հետո քաղաքացիները կիմանան դրենց արդյունքների մասին: Այս տեխնոլոգիան աշխարհում տարածված չէ, պարզապես այն պատճառով, որ դա նորարարական է, բացի այդ  շատ այլ երկրներում ընտրությունների նկատմամբ վստահության, կրկնակի քվեարկության խնդիրները սուր դրված չեն», - ասաց կուսակցության ղեկավարը:

Նրա խոսքով՝ այս տեխնոլոգիայի ներդրմամբ Հայաստանի վարկանիշը կբարձրանա: Համապատասխան սարքավորումները կարժենան 2 միլիոն դոլար, եւ, ընդ որում, համակարգը կարելի է ներդնել ընտրություններից մեկ շաբաթ առաջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ