News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ եւ ընդգրկվեց հունիսի 19-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստերի օրակարգում:

Օրինագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ով նշեց, որ այս պահի դրությամբ ավելի քան 200 հազար քաղաքացի արդեն ընդգրկված է կուտակային կենսաթոշակային համակարգում, իսկ համակարից դուրս է մնացել շուրջ 80 հազար մարդ: Նրանք համակարգում կընդգրկվեն հուլիսի 1-ից:

Նրա խոսքով, կար մի քանի տարբերակ, կամ հետաձգել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրումը 80 հազար քաղաքացիների համար, թույլ տալով, որ ավելի ուշ միանան համակարգին, կամ ներդնել դա հուլիսի 1-ից, կամ ընտրել երրորդ տարբերակը, որով առաջնորդվել է կառավարությունը:

«Որպես փոխզիջում գտնվել է տարբերակ, որն առաջարկվել է. այս տարբերակի էությունն այն է, որ հնարավորինս նվազում է տնօրինվող եկամուտների նվազման չափը նոր մասնակիցների համար եւ նույն մոտեցումը տարածվում է նաեւ նրանց վրա, որոնք արդեն կուտակային համակարգում են: Այսինքն նոր փոփոխությամբ, բոլորը 5 տոկոս կուտակային հիմնադրամին փոխանցելու փոխարեն կփոխանցեն 2,5 տոկոս, իսկ 7,5 տոկոսը կլինի պետության մասնակցությունը»,-հայտարարեց Ջանջուղազյանը:

Նա ընդգծեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգը կարող է հիմքեր ստեղծել ունենալու արժանապատիվ կենսաթոշակ. «Օրենքը նաեւ սահմանում է, որ կուտակային միջոցները գնաճից պակաս եկամտաբերություն չեն կարող ունենալ»:

Հիշեցնենք, որ այս օրինագծի առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անցել են անդառնալիության կետը, քանի որ պարտադիր կուտակային համակարգի շահառուների մոտավորապես 80 տոկոսն արդեն իսկ ներառված է համակարգում, եւ շահառուների միայն 20 տոկոսն է, ում ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո: Բացի այդ, այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ:

Նշենք, որ գործող կարգավորմամբ, անձը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը։ Նոր նախագծով առաջարկվող տարբերակով 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը։

Օրինակ, 200 000 դրամ աշխատավարձի դեպքում անձը կատարում է 10 000 դրամ սոցիալական վճար, իսկ պետությունն իր հերթին ավելացնում է եւս 10 000 դրամ։ Նախագծի համաձայն, անձը կվճարի 5000 դրամ (2,5 տոկոսը), իսկ պետությունը՝ 15 000 (7,5 տոկոսը)։ Այս դրույքաչափերը կգործեն մինչեւ եկամտային հարկի բարեփոխումների ուժի մեջ մտնելը, որի արդյունքում կնվազի վճարվող եկամտային հարկը՝ նվազեցնելով նաեւ սոցիալական վճարների բեռը համակարգի մասնակիցների համար:

Հիշեցնենք, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից Մանե Թանդիլյանը հրաժարվեց հենց այն պատճառով, որ ի սկզբանե դեմ է եղել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Ամենաշատ