News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ղարաբաղը չի կարող իրեն զանգվածային ցույցերի անցկացման շքեղություն թույլ տալ: Այս մասին հունիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Անդրադառնալով Ղարաբաղում տիրող ներքաղաքական իրավիճակին, Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այստեղ բողոքների ալիքներ կարող են բարձրանալ, սակայն զանգվածային բողոքներն ու ամենուրեք երթեւեկության կաթվածահար վիճակն անթույլատրելի են: «Ի տարբերություն Հայաստանի, Ղարաբաղում կարելի է արագորեն հասնել ներքին համաձայնության, եւ ես հուսով եմ, որ այսպիսի պայմանավորվածության արդյունքում քաղաքացիների փողոցային ակտիվությունը կվերաճի կառավարման համակարգի»,- ասաց Մարտիրոսյանը:

Խոսելով շփման գծում տիրող իրավիճակի մասին, նա նշել է, որ հայկական կողմը ցանկացած պահի պետք է պատրաստ լինի ռազմական գործողություններին՝ մի պարզ պատճառով, որ Ադրբեջանը հենց այնպես չի կուտակում ուժերը սահմանին: «Ակնհայտ է, որ եթե Ադրբեջանում սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման եւ ներքաղաքական ֆորս-մաժորային իրավիճակի դեպքում ռազմական գործողությունները նախագահ Իլհամ Ալիեւին պաշտպանելու լավագույն միջոցը կդառնան»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ