Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել Ղրիմի նկատմամբ կիրառված պատժամիջոցները երկարաձգել եւս մեկ տարով՝ մինչեւ 2019 թվականի հունիսի 23-ը: Համապատասխան որոշումը կայացվել է հունիսի 18-ին կայացած Եվրամիության խորհրդի նիստին, հաղորդում է «Մեդուզա»-ն:
ԵՄ-ի Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարի կողմից նախկինում ընդունված հայտարարության մեջ, հիշեցրել է Եվրամիության Խորհուրդը, նշվում է, որ Եվրամիությունը «վստահաբար պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»: