News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանիան կողմ է, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը ճանաչեն Մակեդոնիայի վերանվանման մասին համաձայնագիրը, որն ավելի վաղ ստորագրվել էր Մակեդոնիայի եւ Հունաստանի վարչապետների կողմից: Ձեռքբերված համաձայնությունը «կարեւոր հաջողություն է երկու կողմերի համար», հայտարարել է պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, փոխանցում է DW- ն:

«Նրանք, ովքեր կարճատեսորեն պնդում են ազգայնական դիրքորոշումները, վնասում են տարածաշրջանի բոլոր բնակիչներին»,- ընդգծել է Զայբերտը: Նա մտահոգություն է հայտնել Մակեդոնիայի վերանվանման դեմ բռնության կիրառմամբ բողոքի ցույցերի կապակցությամբ, որոնք տեղի էին ունեցել անցած հանգստյան օրերին:

Հունիսի 17-ին Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւը եւ Հունաստանի կառավարության ղեկավար Ալեքսիս Ցիպրասը նախնական պայմանագիր են կնքել Մակեդոնիայի՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն վերանվանման վերաբերյալ: Այս անվամբ Աթենքը խոստացել է ճանաչել հարեւան պետությունը: Պայմանագիրը ուժի մեջ կմտնի երկու երկրների խորհրդարանների կողմից հաստատվելուց հետո: Բացի այդ, Մակեդոնիան վերանվանման հարցով հանրաքվե կանցկացնի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ