News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսպանիայի թագավորի որդին՝ ինֆանտա Կրիստինա Ինյակի Ունդարգարին հունիսի 18-ին  ներկայացել է Ավիլա նահանգի բանտ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով El Pais-ը:

Թերթը նշում է, որ Ուրդանգարին կիրակի երեկոյան Ժնեւից Մադրիդ ժամանել: Անցած շաբաթվա վերրջին օրերմ Ուրդանդգարինն անցկացրել էր Շվեյցարիայում՝ կնոջ եւ չորս երեխաների հետ՝ լրագրողներից խուսափելու համար, գրում է թերթը: Իսպանական Պալմա (Բալեարյան կղզիներ) քաղաքի դատական իշխանությունները հունիսի 13-ին Ունդարգարինին հինգ օր էին տվել՝ Իսպանիայի ցանկացած բանտ ինքնակամ կերպով ներկայանալու համար:

Ավելի վաղ Իսպանիայի Գերագույն դատարանը նրան մեղավոր էր ճանաչել Noos հիմնադրամի հետ կապված կոռուպցիոն գործի շրջանակներում եւ դատապարտել էր հինգ տարվա եւ 10 ամսվա ազատազրկման: Ուրդանգարինի դեմ մեղադրանք է առաջադրվել առ այն, որ որպես ոչ առեւտրային կազմակերպություն գրանցված նրա Noos սպորտային ֆոնդը օգտագործվել է տեղական իշխանություններից բարձր գներով պայմանագրեր ստանալու համար, իսկ շահույթը փոխանցվում էր իր անձնական հաշիվներին:

Քրեական գործը բացվել էր 2010 թվականին դատավորի կողմից, ով զբաղվել էր Բալեարյան կղզիներում պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիայի գործի հետաքննությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ