News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երկրապահ կամավորականների միությունում (ԵԿՄ) արտահերթ համագումար անցկացնելու եւ վարչության նոր նախագահ ընտրելու տրամադրվածություն կա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը: ԵԿՄ-ն լուծարելու վերաբերյալ լուրերից տեղյակ չէր: Նշենք, որ Վարդան Վարդանյանը մտադիր է վաղն ազատման դիմում գրել ԵԿՄ մամուլի խոսնակի պաշտոնից:

Վարդան Վարդանյանը խուսափեց ԵԿՄ-ի անունից որեւէ գնահատական տալ Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված զինամթերքի եւ ապրիլյան պատերազմի օրերին զինվորականների համար դպրոցականների հավաքած օգնությանը: Նշեց, որ եթե նախկինում նման բան նկատեր, ապա վաղուց չէր աշխատի ԵԿՄ-ում:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն երեկ տեսանյութ էր հրապարակել Մանվել Գրիգորյանի տանը եւ նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում կատարված խուզարկությունից, որում ասվում էր, որ ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով: Հայտնաբերվել են նաեւ զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաեւ մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։ Մանվել Գրիգորյանը ձերբակալված է:

Այսօր հայտարարությամբ են հանդես եկել նաեւ ԵԿՄ Կոտայքի մարզի 8 տարածքային կառույցները՝ դատապարտելով տեղի ունեցածը:

Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում ԱԱԾ խուզարկության մանրամասները տեսանյութով

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ