News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանում հուլիսի 4-ին ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի (CEPA) քվեարկությունը: Այս մասին հունիսի 18-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեվիդ Մաքալիսթերը:

«Ես կասկած չունեմ, որ մեծամասնությունը կողմ հանդես կգա համաձայնագրին: Սակայն հաջող իրականացումն է Հայաստանի արդիականացման ապահովման բանալին, քանի որ այն ներդրումներ եւ կոնկրետ առավելություններ կբերի Հայաստանի ժողովրդին»,- ասել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավարը, որն այցով գտնվում է Հայաստանում: ԵՄ-ն ողջունում է Հայաստանի խորհրդարանի կողմից համաձայնագրի վավերացումը, նշել է նա՝ հավելելով, որ համաձայնագիրը չի խանգարում Հայաստանին համագործակցել այլ գործընկերների հետ:

Եվրախորհրդարանի պատգամավորը շեշտել է, որ որեւէ խոչընդոտ չի տեսնում Եվրամիության կողմից այն վավերացնելու համար: Նրա խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանի կողքին է՝ այդ թվում նաեւ ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար: «Սակայն, իհարկե, ինչպես եւ բոլոր գործընկերների համար, այդ օժանդակությունը կախված է մի քանի գործոններից, ներառյալ՝ օրենքի գերակայությունից, պատշաճ կառավարումից եւ մարդու իրավունքների պաշտպանությունից», - ընդգծել է ԵԽ պատգամավորը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ