News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը չի ցանկանում մեկնաբանել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) իրականացրած խուզարկության արդյունքում արված բացահայտումները:

«Կատարվում է նախաքննություն, ես ձեռնպահ կմնամ որեւէ մեկնաբանություն անելուց»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գաբրիել Բալայանը՝ հավելելով, որ քննչական մարմինների բարեփոխումներից հետո:

Բալայանը դիտել է ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութը. ասում է՝ զգացողությունները նույնն են, ինչ ամբողջ հասարակության մոտ: «Ես Մանվել Գրիգորյանին ճանաչում եմ 14 տարեկանից: Այդ ժամանակ նա Հաթերքի անտառներում պարտիզանական ջոկատի հրամանատար էր: Ես էլ էի այդ ժամանակ այնտեղ: Ինչպես ամբողջ հասարակությունը, միեւնույն զգացողությունները նաեւ ինձ մոտ են: Շատ ցավալի է, մանավանդ, որ ես Մանվել Գրիգորյանին ճանաչում եմ որպես պարտիզանական հրամանատար»,- ընդգծել է Բալայանը:

Իսկ հարցին, թե ի՞նչ մեխանիզմներով կարող էր զինվորի սնունդը հայտնվել Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում, Բալայանը պատասխանեց, որ չի ցանկանում որեւէ վարկած առաջադրել: «Քանի որ Երկրապահ կամավորական միությունը նաեւ իրականացրել է մարտական հերթապահություն, ենթադրում եմ, որ նրանց կարող է որոշակի ապրանքատեսակներ մատակարարված լինել: Մեր կողմից սխալ կլինի վարկածներ առաջադրել: Նախաքննություն է իրականացվում, Ազգային անվտանգության ծառայությունը նախաքննական մարմին է, իսկ պաշտպանության նախարարությունում այլեւս քննչական գործողություններ իրականացնող մարմին գոյություն չունի»,- նշել է պաշտպանության փոխնախարարը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ