News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներ են նշանակվել:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Տիրան Խաչատրյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Անդրանիկ Մակարյանը նշանակվել է զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեռեւս այս տարվա հունվարի 27-ին, այն ժամանակվա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Անդրանիկ Մակարյանը նշանակվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատվելով Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ