News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Գուցե ձեզնից շատերը հիշում են մեր փոքրիկ Մանեին, ով ի ծնե չէր լսում , բայց շնորհիվ Գերմանական Lehnhardt հիմնադրամի, Ucom բարեգործական հիմնադրամի, «Օգնենք Հայ Մանուկներին», «Եթե բոլորը…», «Նվիրիր Կյանք» հիմնադրամների

եւ պարզապես բազմաթիվ սրտացավ մարդկանց աջակցության` երեխան մեկնեց Իսպանիա, որտեղ 2016թ. դեկտեմբերին բարեհաջող վիրահատվեց: Կենսուրախ Մանեն, փառք Աստծո, ոչ միայն լսում է, այլ սկսել է խոսել եւ ակտիվ կյանք վարել, ինտեգրվել հասարակությանը, ինչը մեծ երջանկություն է:

Սա իրական հաջողության պատմություն էր , որի երջանիկ ավարտը հույս էր տալիս նմանատիպ ծանր վիճակում գտնվող ուրիշ ծնողներին ու ոգեշնչում բոլոր նվիրատուներին ու աջակիցներին:

Սակայն մի քանի ամիս առաջ Մանեի գլխուղեղում հայտնաբերվեց կիստա: Իսպանիայում վիրաբույժի հետ խորհրդակցելուց հետո հասկացանք, որ կիստան սկսում է աճել եւ սպառնալ Մանեի նյարդային համակարգին՝ նաեւ վտանգի ենթարկելով նրա լսողական կարողությունները: Այս հաջողության պատմությունը շարունակելու եւ Մանեի լսողության ունակությունը պահպանելու միակ միջոցը նրան հրատապ կերպով Իսպանիայում մեկ այլ վիրահատություն անցկացնելն է: Այս ամենը պետք է արվի չափազանց հրատապ, քանի որ օր օրի կիստան մեծանում է:

Վիրահատության արժեքը 20,080 եվրո է:

Բազմաթիվ սրտացավ մարդկանց

աջակցությամբ հավաքվել է 2000 եվրո: Մեր ընտանիքը չունի բավարար միջոցներ ծախսերը հոգալու համար: Խնդրում ենք բոլոր բարի, սրտացավ մարդկանց միավորվել ու միասին այս պատմությունը հասցնել վերջնական երջանիկ ավարտի:

Մանեին օգնելու համար:

Կարող եք ձեր օգնությունը փոխանցել նշելով ստացող Պրոֆեսոր Էռնստ Լենհարդի անվան հիմնադրամ նպատակ օգնություն Մանե Հարությունյանին հետեւյալ հաշվեհամարով:

AMERIA BANK

AMD ---1570020931340100

USD ----1570020931340101

EUR----1570020931340146

RUB----1570020931340158

Այս հղման օգնությամբ կարող եք գումար փոխանցել ընդամենը 1 րոպեում:

https://www.gofundme.com/save-mane-s-hearing

ArCa համակարգ----9051340207683433, (220341624454000) Արմեն Հարությունյան անվամբ:

Idram –համակարգ ID---235896326

Բոլոր հարցերի դեպքում կարող եք զանգահարել Արմենին (հայր) 094-86-82-00։

Տպել