News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արմավիր քաղաքում այսօր՝ հունիսի 18-ին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է անցկացվել:

Արմավիրի քաղաքային հրապարակում հավաքվածների խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո Ռուբեն Խլղաթյանը պետք է ինքնակամ հրաժարական ներկայացներ, սակայն դա չարեց:

«Մենք կոչ ենք անում մարդկանց հավաքվել, տանը չնստել, ուղիղ եթերով մեզ չհետեւել, պետք է գալ այստեղ: Միասին պետք է հասնենք նրան, որ Ռուբեն Խլղաթյանը հրաժարական ներկայացնի»,- ասաց հանրահավաքի մասնակիցներից մեկը:

Նշենք, որ ակցիան բավական սակավամարդ է: Կազմակերպիչների խոսքով՝ իրենց դա շատ չի զարմացնում, քանի որ Արմավիր քաղաքում վախի մթնոլորտ է տիրում. «Պարոն Խլղաթյան, գնա՛, դու պիտի իրանց հետ գնայիր, քեզ 1.5 ամիս ժամանակ էինք տվել, բայց չգնացիր: Այս երկրում իրավիճակ է փոխվել, դուք պետք է հասկանաք, որ իրավիճակին չենք տիրապետում»:

Կազմակերպիչները չբացառեցին, որ վաղվանից կոնկրետ գործողությունների կդիմեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ