News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին քննադատել է տարածաշրջանի մի շարք երկրների արկածախնդրային արտաքին քաղաքականությունը` նախազգուշացնելով, որ այդ քաղաքականությունները տարածաշրջանում ճգնաժամը կխորացնեն, հաղորդում է Mehr-ը:

Կատարի էմիր Համադ ալ Տանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի նախագահը հույս է հայտնել, որ Թեհրանը եւ Դոհան կարող են իրենց ներուժը օգտագործել երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման համար:

Իրանի նախագահը համբերության եւ Սաուդյան Արաբիայի կողմից անարդար շրջափակման դիմադրության համար գովաբանել է Կատարին` ասելով, որ Իրանն այս շրջափակումը անարդար է համարում:

Ռոհանին ընդգծել է, որ Իրանը ջանք չի խնայի Կատարի ժողովրդին եւ կառավարությանը, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունությանը հասնելուն օգնելու համար:

Նրա խոսքով, Թեհրանը տարածաշրջանի երկրների հետ փոխգործակցության եւ երկխոսության քաղաքականություն է վարում՝ տարաձայնությունները վերացնելու եւ տարածաշրջանի բոլոր երկրների շահերին համապատասխան կայունություն եւ անվտանգություն ստեղծելու համար, ասելով, որ որոշ տարածաշրջանային երկրների արկածային քաղաքականությունը դրական արդյունքի չի հանգեցնի: Ռոհանին նշել է, որ նման քաղաքականությունը կարող է խորացնել տարածաշրջանում ճգնաժամերը, հատկապես Պաղեստինում, Սիրիայում եւ Եմենում: Նա նաեւ ընգծել է, որ Եմենի ճգնաժամը չի կարող ռազմական ճանապարհով լուծվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news