News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն մտադիր է «տիեզերական ուժեր» ստեղծել: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մեր ճակատագիրը Երկրի սահմաններից դուրս է. դա ոչ միայն ազգային ինքնության, այլեւ ազգային անվտանգության հարց է»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը կազմակերպված միջոցառման ընթացքում, որին մասնակցել են նախկին տիեզերագնաց Բազ Օլդրինն ու խոշորագույն օդատիեզերական ընկերությունների ղեկավարները: «Երբ գործը հասնում է Ամերիկայի պաշտպանությանը, բավարար չէ միայն տիեզերքում ամերիկյան ներկայությունը: Մենք պետք է ամերիկյան տերություն ունենանք տիեզերքում»,- նշել է նա:

Թրամփը Պենտագոնին հանձնարարել է ամերիկյան նոր «տիեզերական ուժեր» ստեղծել, որոնք ամերիկյան ԶՈՒ-ի 6-րդ ճյուղը կդառնան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ