News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկացի դոնոր Արի Նագելին արգելել են Իսրայելում սերմնահեղուկ հանձնել: Նագելն առաջին անգամ հենց այս երկրում է հանձնել սերմնահեղուկը:

Նագելը բավական հայտնի է իր հաճախակի նվիրատվություններով: Նրա շնորհիվ 33 երեխա է ծնվել, եւս 10-ը դեռ կծնվեն:

The Associated Press-ին տված հարցազրույցում Նագելն ասել է, որ վերջերս իմացել է, որ այլեւս չի կարող Իսրայելում սերմնահեղուկ հանձնել: Կլինիկայում նրան ասել են, որ առողջապահության նախարարությունը արգելել է օգտագործել նրա սերմնահեղուկը:

Իսրայելի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ օրենքի համաձայն, կինը կարող է  դոնորի սերմնահեղուկն օգտագործել այն դեպքում, եթե դա անանուն է արվել եւ որ դոնորների համար սերմնահեղուկի նվիրատվության համար սահմանափակումներ կան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ